News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկրագնդի հնագույն փետրավորները տառապել են թեփից: Իռլանդացի հնէաբանները նման եզրահանգում են կատարել Չինաստանի տարածքում միկրոռապտորի կմախքը հայտնաբերելուց հետո, հայտնում է BBC-ն:

Փետրավոր մողեսի չափերը ագռավի չափերից չեն անցել, սակայն 4 թեւ է ունեցել՝ տեղադրված յուրաքանչյուր թաթի վրա: Գիտնականները պարզել են, որ հնագույն մողեսի մաշկի թեփուկները մանրադիտակի տակ շատ նման են նրանց, որոնք ժամանակակից թռչունները փոխում են մաշկի ծածկույթը թարմացնելիս: Հետազոտությունների ընթացքում նրա ոսկորների վրա հայտնաբերվել են քարացած մաշկի մանր մասնիկներ:

Դինոզավրերը ժամանակակից սողունների նման մաշկը չեն փոխել, այն ամբողջությամբ չի մեռուկացել եւ կարող էր քայքայվել մանր թեփուկների, օրինակ՝ ինչպես մարդու մոտ է, ենթադրում են գիտնականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ