News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը Սիրիայում ամրապնդի իր դիրքերը եւ Սիրիայից Լիբանան առաջադեմ զենքի տեղափոխմանը կամ Լիբանանի տարածքում ժամանակակից զենքի արտադրության դեմ կգործի: Այս մասին կիրակի Իսրայելի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք աշխատում ենք Սիրիայում Իրանի՝ մեր դեմ ուղղված ռազմական ներկայության ստեղծման կանխման ուղղությամբ, մենք նաեւ Սիրիայից Լիբանան մահացու զենքի տեղափոխմանը կամ Լիբանանի տարածքում դրանց արտադրության դեմ ենք գործում», - ասել է նա:

 «Այս բոլոր զենքերը նախատեսված են Իսրայել պետության դեմ եւ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա մենք կանխում ենք դրանց արտադրությունը կամ փոխանցումը», -ասել է նա:

Իսրայելի կառավարության ղեկավարը կարծում է, որ «Թեհրանի ռեժիմը հիմնական տարրն է, որը խաթարում է Մերձավոր Արեւելքում կայունությունը»: Նեթանյահուն նշել է, որ նրա ագրեսիայի դեմ ուղղված արշավը դեռ չի ավարտվել:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ