News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Թեեւ երեկ աշխատանքային օր չէր, սակայն փոխնախարարներ Բաբկեն Տեր- Գրիգորյանի եւ Դավիթ Սարգսյանի հետ 39 քաղաքացու ընդունելություն էինք կազմակերպել` յուրաքանչյուրին տրամադրելով 10-15 րոպե:

Այս առիթով ուզում եմ ձեզ տեղեկացնել` անկախ այն փաստից, որ մենք ամեն օր տարատեսակ հանդիպումներ ենք ունենում, յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար:

Ի դեպ, երեկ նաեւ հասցրել եմ շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի եւ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ»,-ընդգծել է նախարարը:

Տպել
Ամենաշատ