News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը ճանաչելիություն է բերում Հայաստանին. սա արտաքին քաղաքականության համար նաև գործիք է: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ՍՄԱՐԹ կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով, Լոռու մարզում ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը բերելու է Հայաստանում առկա հսկայական տաղանդի համալրմանը. «Մեզ համար կարեւոր գործառույց է ցուցադրել այն յուրահատկությունը, որով մենք առաջ ենք տանում մեր զարգացման օրակարգը: Ստեղծագործ կրթության գաղափարախոսությունը Հայաստանում կիրառական արտահայտություն ունի, որոնցից մեկն այստեղ է: Ինովացիոն կրթության հայեցակարգը եւ դրա կիրառումը Հայաստանում շոշափելի են: Սա նաեւ Հայաստանը ճանաչելու միջոց է: Կարեւոր է, որ Հայաստանը ճանաչելի է նաեւ իր հսկայական մտավոր ներուժով եւ սա գործիք է արտաքին քաղաքականության մեջ՝ բարձրացնելու Հայաստանի բրենդը»,-ընդգծեց ԱԳ նախարարը:

Նա նկատեց, որ հասարակության մտավոր ներուժի մասին է խոսում նաեւ այն, թե  ինչպես ենք մենք կարողանում լուծել մեր քաղաքական հարցերը. «Դա արտահայտությունը գտավ քաղաքացիական հասարակության, երիտասարդների, քաղաքական դաշտի մասնակցությամբ, որ կարողացանք անհամաձայնություններին այնպիսի լուծումներ տալ, որ օրինակելի է շատ երկրների համար: Սա էլ է մեր մտավոր ուժի ու կարողությունների արտահայտությունը»:

«Պետք է մարդկանց հնարավորություն տալ ազատորեն անել այն, ինչ կարող են անել, իրացնելու իրենց մտավոր ուժը օրինական դաշտում»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ