News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Վենեսուելայի կառավարությունը վախեցած է երկրի բնակչությանն օգնելուն ուղղված Վաշինգտոնի ջանքերից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք հերքում ենք այն մեղադրանքները, որոնք կանգնած են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ մեր դիվանագտներին արտաքսելու որոշման հետեւում, եւ մենք երկու վենեսուելացի դիվանագետներին հանձնարարել ենք նույն կերպ հեռանալ Միացյալ Նահանգներից: Մենք վշտացած ենք, սակայն զարմացած չենք. ռեժիմը վախեցած է Վենեսուելայի ժողովրդին օգնելու մեր ջանքերից»,- Twitter-ի իր էջին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը:

 


Կարակասի եւ Վաշինգտոնի մեջեւ հարաբերություններում լարվածությունը սրվեց մայիսի 20-ին Մադուրոյի՝ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո: Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով ԱՄՆ քաղաքացիներին եւ Միացյալ Նահանգներում գտնվող անձանց արգելվում է գործարքներ իրականացնել Վենեսուելայի պետական պարտատոմսերի ձեռքբերման հետ կապված, ներառյալ՝ դեբիտորական պարտքերի:

Ուրբաթ օրը Վենեսուելայի իշխանությունները Մադուրոյի եւ ԱՄՆ սենատոր Բոբ Քորկերի (հանրապետական գործիչ՝ Թեննեսի նահանգից) հանդիպումից հետո որոշում կայացրեցին ազատ արձակել ամերիկացի Ջոն Հոլթին, որը 2016 թվականից ի վեր գտնվում էր կալանքի տակ: Հոլթի՝ ԱՄՆ վերադառնալուց հետո Վաշինգտոնը, այնուամենայնիվ, հայտարարել էր, որ չի պատրաստվում փոխել քաղաքականությունը Կարակասի նկատմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ