News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ռազմածովային նավերը կամայականորեն ներխուժել են Հարավչինական ծով, ինչը Չինաստանի ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի անվերապահ խախտում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանյային:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ USS Higgins ականակիրը եւ կառավարվող հրթիռային սպառազինությամբ USS Antietam հածանավը կիրակի օրն անցել են  Հարավչինական ծովում Պարասելյան կղզիներից (Սիշա՝ չին.) 12 ծովային մղոն հեռավորությամբ:

«Մայիսի 27-ին ԱՄՆ ռազմածովային նավերի առանց Չինաստանի կառավարության թույլտվության կամայականորեն մտել են Սիշա կղզիների ջրային տարածք: Չինաստանի զինված ուժերը ինքնաթիռներ են ուղարկել, որոնք, ըստ օրենքի, ճանաչել են ամերիկյան նավերը եւ զգուշացրել են նրանց հեռանալ ջրային տարածքից»,- նշվում է հրապարակված հայտարարության մեջ:

Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն ամերիկյան նավերի հերթական քայլերը սադրանք, «Չինաստանի օրենքների եւ համապատասխան միջազգային նորմերի եւ Չինաստանի տարածքային ինքնիշխանության լուրջ անբարեխիղճ խախտում է անվանել, ինչը խաթարում է ռազմավարական փոխվստահությունը երկու երկրների զինված ուժերի միջեւ, ինչպես նաեւ խաղաղությունը եւ կայունությունը համապատասխան ծովային գոտում»:

Չինական կողմն իր վճռական բողոքն է արտահայտել այս առնչությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ