News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ջուզեպպե Կոնտեն հրաժարվել է ղեկավարել իտալական կառավարությանը: Այս մասին կիրակի օրը հայտնել է Իտալիայի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ուգո Դզամպետին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նրա ելույթը հեռարձակվել է պետական Rai հեռուստատեսությամբ:

Իտալիայի նախագահ Սերջիոո Մատարելլան հանձնարարել էր Կոնտեին ձեւավորել ազգային կառավարության չորեքշաբթի օրը՝ մայիսի 23-ին: Կոնտեն Մատարելլային պետք է զեկուցեր իր աշխատանքի արդյունքների մասին եւ ներկայացներ իր ապագա կաբինետի կազմը:

Ավելի վաղ նախագահի հետ հանդիպումից հետո Կոնտեն հայտարարել էր, որ մտադիր է պատշաճ կերպով կատարել Իտալիայի պարտավորությունները եվրոպական եւ միջազգային մակարդակներում, միաժամանակ պաշտպանել երկրի շահերը Եվրամիության ինստիտուտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ