News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը


Սիրիայում զինյալների հարձակման հետեւանքով Սիրիայի կառավարական բանակի առնվազն 26 զինվոր եւ 9 ռուսաստանցի է զոհվել, հաղորդում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով AFP-ն եւ «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը»:

«Ռուսաստանի այս քաղաքացիներից ոմանք զինծառայողներ էին, սակայն՝ ոչ բոլորը»,- նշել է կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուլ-Ռահմանը:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ Սիրիայի Դեյր էզ Զորի նահանգում զինված զինյալների գնդակոծման հետեւանքով 4 ռուսաստանցի է զոհվել՝ երկու ռազմական խորհրդական եւ երկու զինծառայողներ: Եւս երեք զինծառայող վիրավորվել է, պարզաբանել են գեատեսչությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news