News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ԿԺԴՀ-ին բարգավաճում եւ լավ տնտեսական հեռանկարներ է սպասում: Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտնել է իր թվիթերյան էջին՝ հաստատելով, որ ամերիկյան կառավարական պատվիրակությունը կիրակի օրը ժամանել է Փհանմունջոմ՝ Միացյալ նահանգների եւ Կորեայի նախագահների մասնակցությամբ պատմության մեջ առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մեր ամերիկյան թիմը ժամանել է Հյուսիսային Կորեա` Կիմ Չեն Ընի հետ իմ հանդիպումը նախապատրաստելու համար: Ես լրջորեն հավատում եմ, որ Հյուսիսային Կորեան մեծ ներուժ ունի եւ մի օր հիանալի պետություն կլինի  ֆինանսական եւ տնտեսական առումով: Կիմ Չեն Ընն ինձ հետ այդ հարցում համաձայն է: Դա տեղի կունենա», - գրել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ կառավարական պատվիրակությունը բանակցում է Փհենյանի հետ՝ սահմանային կետում ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների հետ առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ