News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, հնարավոր է, միանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը: Այս մասին երկուշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմում աղբյուրին:

«ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ քննարկումները նոր են սկսվել, այնպես որ՝ սպասում ենք, թե ինչպիսին կլինեն դրանց արդյունքները, եւ ելքից կախված՝ նախագահ Մուն Չժե Ինը, հնարավոր է, միանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին»,- գործակալությանն ասել է աղբյուրը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսի 12-ին Սինգապուրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ