News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 27-ին, ժամը 18:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Բ.-ն վրաերթի է ենթարկել Ս. Մ.-ին (1938թ.) եւ բախվել կայանած «Chevrolet sedan» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Mercedes E» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), եւ «Mercedes C» մակնիշերի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաներին:

Փրկարարները Ս.Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ