News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մուսալեռի մի քանի տասնյակ բնակիչներն այս պահին Երեւանից դեպի Սարդարապատ ճանապարհին, մայրուղու մոտ հավաքվել են, որ դիմավորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ շնորհավորեն Հանրապետության 100-ամյակի առիթով:

Նրանք իրենց հետ բերել են դրոշներ, Նիկոլ Փաշինյանի պատկերով մեծ պաստառ: Գյուղացիները նաեւ փոքր սեղան են գցել եւ աղ ու հացով սպասում են ՀՀ վարչապետին:

Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ սա ինքնաբուխ ակցիա է, գյուղացիներն են որոշել տոնի առթիվ շնորհավորել վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը տեսնելով կանգնած գյուղացիներին, իջավ մեքենայից: Գյուղացիները վարչապետին դիմավորեցին աղ ու հացով: Փաշինյանը նրանց հետ շամպայն խմեց, շնորհավորեց տոնի առթիվ, ասաց, որ ուշանում է ու շարունակեց ճանապարհը:

Նշենք, որ ուղիղ 100 տարի առաջ, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը, որի արդյունքում Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ եւ 1920թ. դեկտեմբերի 2-ին բռնազավթվեց բոլշեւիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից:

1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ