News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «փայլուն պոտենցիալ» ունի: Այս մասին նա նշել է Twitter-ի իր էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սպիտակ տան տերը հաստատել է ավելի վաղ հրապարակված տեղեկությունները Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ ամերիկյան պատվիրակության բանակցությունների մասին:

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Հյուսիսային Կորեան փայլուն պոտենցիալ ունի եւ մի գեղեցիկ օր տնտեսական ու ֆինանսական մեծ երկիր կդառնա: Կիմ Չեն Ընն այս հարցում ինձ հետ համաձայն է: Դա տեղի կունենա»,- նշել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը ապամիջուկայնացված գոտում Փհանմունջոմ բանակցային կետում հանդիպում է անցկացնում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ:

Իր աղբյուրին վկայակոչելով՝ The Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարել է Պետքարտուղարության Հյուսիսային Կորեայի հարցով հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը: Սպիտակ տան թիմի մեջ էին մտել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի Հյուսիսային եւ Հարավային Կորեաների հարցերով անդամ Էլիսոն Հուքերը եւ պաշտպանության նախարարի Արեւելյան Ասիայի հարցերով օգնական Ռենդալ Շրայվերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ