News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալական «Հինգ աստղերի շարժման» առաջնորդ Լուիջի Դի Մայոն առաջարկել է խորհրդարանում քննարկել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելային իմփիչմենթ հայտարարելու հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դի Մայոն իր առաջարկը կատարելիս վկայակոչել է սահմանադրության 90-րդ հոդվածը, որի համաձայն՝ «հանրապետության նախագահը պետության ղեկավարի պաշտոնում իր գոծողությունների համար պատասխանատվություն չի կրում՝ բացի պետական դավաճանության եւ սահմանադրության խախտումների դեպքերից»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ դրանից հետո անհրաժեշտ է անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջուզեպե Կոնտեն հրաժարվել է ղեկավարել Իտալիայի ազգային կառավարությունը: Այս պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էին «Լիգա» եւ «Հինգ աստղեի շարժում» կուսակցությունները:

Դրանից հետո Մատարելան խոստացել է նոր ընտրությունների մասին հայտարարել առաջիկա ժամերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ