News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ նրա այցելության ժամանակ իրենց հանդիպումը կայանա քաղաքից դուրս գտնվող նստավայրում, հայտնում է Gazeta-ն։

Դրա պատճառը Լոնդոնում ծրագրվող բողոքի ակցիաներն են, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահի դեմ, գրում է The Sun-ը։ Թերթի տվյալներով, հանրահավաքներին մասնակցելու ցանկություն են հայտնել արդեն տասնյակ հազարավոր բրիտանացիներ։

Մեյի առաջարկությունը Սպիտակ տանը կփոխանցի ԱՄՆ-ում բրիտանական դեսպան Կիմ Դարրոկը։

Այսպիսով, լոնդոնյան տեսարժան վայրերի փոխարեն ԱՄՆ նախագահին կառաջարկեն այցելել վարչապետերի Չեկերս նստավայրեր, որոնք գտնվում են Վինձորի ամրոցում եւ Բլենհեյմի պալատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ