News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի հուշահամալիրին (ֆոտոռեպորտաժ):

Հիշեցնենք, որ Սարդարապատում տեղի է ունենում «Հաղթական դար» հանդիսավոր միջոցառումը՝ նվիրված Առաջին Հանրապետության եւ Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակլին, որի ժամանակ հայկական զորքերը հետ են մղել թուրք նվաճողներին:

Ծաղկեպսակները դնելու արարողությունից հետո Կաթողիկոսն աղոթք ընթերցեց:

Նշենք, որ ուղիղ 100 տարի առաջ, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը, որի արդյունքում Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացավ:

1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ