News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պետք է մինչև վերջ բացահայտել բոլոր կոռուպցիոն գործընթացները կամ սկանդալները: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, ՀՀ պաշտպանական համակարգն ուժեղացնելու համար անհրաժեշտ է մի շարք բարեփոխումներ անել. «Պաշտպանական համակարգը մեկ կոմպոնենտ չէ, բազմակոմպոնենտ է, և կարելի է ասել, որ տեղական ինքնակառավարման մարմիններից սկսած մինչև Պաշտպանության բանակ պաշտպանության համակարգի մի մաս են կազմում: Անվտանգությունը մի մեծ համակարգ է, որի մասին պետք է մտածեն ազգային անվտանգության նոր հայեցակարգը մշակելիս»,-ընդգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ համակարգային առումով ազգային անվտանգության հայեցակարգում փոփոխություններ չեն լինելու:

«Փոփոխություններ են լինելու միայն մեր մոտեցումներում: Նույն կոռուպցիան և այլ հարցեր դառնալու են անվտանգության խնդիրներ»,- ասաց ԱԽ քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ