News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աստանա այցս դրական էր, նաեւ ջերմություն եմ զգացել քաղաքական գործիչների կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Աստանայում մայիսի 24-ին ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին:

Դիտարկմանը, թե շփման մեջ որոշակի դիստանցիա չի՞ զգացել, հաշվի առնելով, որ ինքը ժամանակին աչքի է ընկել ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքականության քննադատությամբ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, գնալուց ես էլ եմ այդպիսի մտահոգություններ ունեցել, բայց այցս դրական եմ ընկալել, նաեւ ջերմություն եմ զգացել նույն այդ քաղաքական գործիչների կողմից, երեւի երիտասարդ լինելու կամ այլ բաներով պայմանավորված: Նոր էի, մարդիկ ինձ չէին ճանաչում, երկկողմ հանդիպում ենք ունեցել Պատրուշեւի հետ, շատ ջերմ, մոտ կես ժամանոց զրույց ենք ունեցել, նա ինձ շնորհվել է պաշտոնում նշանակվելու հետ կապված, զրույցում հիմնականում քննարկել ենք հայ–ռուսական հարաբերությունները, այդ հարաբերություններում գոյություն ունեցող լավ կողմերը, եւ դրանց զարգացման մասին»:

Նա տեղեկացրեց, որ Պատրուշեւի հետ չի քննարկվել Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, սակայն առաջիկա հանդիպումների ժամանակ այդ հարցը կբարձրացվի. «Քանի որ առաջին այցն էր, հիմնականում ոչ թե խոսում էինք գոյություն ունեցող խնդիրների մասին, այլ ավելի շատ ճանաչողական այց էր»:

Հայաստանը շարունակելու է մնալ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ. Անվտանգության խորհրդի քարտուղար

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ