News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 28-ին, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՄՆ հետ ունեցած համակողմանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակադրված է առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամ գործընկերությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նախ շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա բարեմաղթանքներ հղեց Հայաստանի համար պատմական օրվա՝ առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը պատրաստակամություն հայտնեց Հայաստանի նոր վարչակազմի հետ համատեղ գործնական քայլեր ձեռնարկելու՝ միտված հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ բարձրաստիճան հանդիպումները լավ առիթ են ընձեռում երկու բարեկամ երկրների հարաբերությունների օրակարգային հարցերին անդրադառնալու, փոխգործակցության առավել սերտացմանն ու խորացմանն ուղղված համատեղ քայլերը քննարկելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ: Այդ համատեքստում առանձնահատուկ կարեւորվեց Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի եւ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

Հատուկ անդրադարձ կատարվեց մշակութային ոլորտում իրականացվող նախաձեռնություններին` որպես հաջողված օրինակ բերելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Սմիթսոնյան ինստիտուտի հետ համատեղ իրականացվող ծրագիրը` ուղղված Սմիթսոնյան ինստիտուտի Մշակութային փառատոնին Հայաստանի պատմամշակութային ժառանգության ներկայացմանը:

Հանդիպման օրակարգում էին նաեւ միջազզային եւ տարածաշրջանային մի շարք հարցեր:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց ԱՄՆ-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց խաղաղությանը միտված մթնոլորտի ձեւավորման եւ ամրապնդման անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ