News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: 

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վՎարչապետը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության զարգացմամբ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքերի պաշտպանության եւ այլն: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կոռուպցիայի դեմ պայքարը, կառավարման, իրավական համակարգերում բարեփոխումների իրականացումը:

Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ապա բարեմաղթանքներ հղել Հայաստանի համար պատմական օրվա՝ առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Տիկին Բրինքը նշել է, որ Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ը պատրաստ է քայլեր ձեռնարկել խորացնելու եւ էլ ավելի զարգացնելու փոխգործակցությունը մեր երկրի հետ: «Միացյալ Նահանգները կա եւ կմնա Հայաստանի կառավարության եւ ժողովրդի ամուր գործընկերը: Ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարելու Ձեր հանձնառությունը՝ մենք կաջակցենք Ձեր կառավարության ջանքերին, որոնք ուղղված են խաղի հավասար պայմանների ապահովմանը՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի եւ ամերիկյան ներդրողների»,- ասել է Բրիջիթ Բրինքը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակացային գործընթացին: Վարչապետը կարեւորել է ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ՝ կարեւորել է խաղաղությանը միտված մթնոլորտի ձեւավորումն ու ամրապնդումը:       

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների խթանմանը, առեւտրատնտեսական կապերի առավել ակտիվացմանը, երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը վերաբերող այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ