News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Բարի գալուստ մաղթելով հյուրին Հայաստանում, որին երկու օր առաջ հանդիպել էր Թբիլիսիում տոնակատարությունների ժամանակ, նախագահը նշել է, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի օրերին այս այցը խորհրդանշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բնույթը եւ երկուստեք որդեգրած սերտ համագործակցության քաղաքականության շարունակականությունը։

Նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախագահին փոխանցելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները եւ բարեմաղթանքները, որը պետական այցով հոկտեմբերին ժամանելու է Հայաստան, բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը եւ անձամբ նախագահի հավասարակշռող դերը այդ գործում: Նա հավաստիացրել է, որ արդի միջազգային բարդ իրադրության պայմաններում Ֆրանսիան մշտապես գտնվում եւ գտնվելու է Հայաստանի կողքին:

Գոհունակություն հայտնելով բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցության կապակցությամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են աշնանը Երեւանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպական ընթացքին, մասնավորապես դրա շրջանակներում տնտեսական ֆորում կազմակերպելու կարեւորությանը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանի կամրջող դերը ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ, որը օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր հնարավորություններ:

Մտքեր են փոխանակվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ընթացքի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ