News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավելի քան 40 հումանիտար կազմակերպություն, այդ թվում նաև նրանք, որոնք ՄԱԿ-ի համակարգի մաս են կազմույմ, հիշատակվել են 2002 թվականին Համաշխարհային կազմակերպության կողմից մարդասիրական օգնության տրամադրման դիմաց բնակչությունից սեռական ծառայություններ ստանալու դեպքերի վերաբերյալ պատրաստված զեկույցում: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է The Times թերթը՝ վկայակոչելով 84 էջանոց զեկույցը, որը մինչ այս ամբողջությամբ երբեք չի հրապարակվել:

Ինչպես նշվում է փաստաթղթում, որից պարբերականում հատվածներ են ներկայացված, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել են տասնյակ կազմակերպություններ, «որոնց աշխատակիցները, ըստ հաղորդումների, շահագործման հիման վրա սեռական հարաբերություններ են ունեցել փախստական ​​երեխաների հետ»: Հիշատակված կազմակերպությունների մեծ մասը բավականին փոքր է, սակայն դրանց թվում կան նաեւ ՄԱԿ-ի խոշոր գործակալություններ, ինչպիսին են ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը (UNHCR), Համաշխարհային պարենային ծրագիրը եւ Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի (IFRC) միությունների Միջազգային ֆեդերացիան եւ այնպիսի միջազգային ՀԿ-ներ, ինչպիսիք են «Բժիշկներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը, Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը, Save the Children-ը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Զեկույցը հիմնված է 2001 թվականին Արեւմտյան Աֆրիկայում փախստականների ճամբարներում UNHCR-ի եւ Save the Children-ի կողմից իրականացված հետաքննության վրա: Չնայած զեկույցում շեշտվում է, որ այս բոլոր մեղադրանքները լիովին չեն ուսումնասիրվել եւ հետագա հետաքննություն են պահանջել, սակայն «միեւնույն ժամանակ, փաստաթղթավորված հաղորդումների քանակը խնդրի մասշտաբների կարեւորագույն ցուցանիշն է»:

UNHCR է փոխանցվել 67 անձից բաղկացած նախնական գաղտնի ցուցակ, ովքեր կարող էին ներգրավված լինել նման գործողություններում: The Times-ի տվյալներով՝ նրանցից միայն 10-ն է հեռացվել, իսկ մնացածի նկատմամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ