News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Տայվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակի քննարկումը՝ պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների, ներկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Որպես հակամարտության կարգավորման ուղղությամբ արդյունավետ բանակցությունների առաջ մղման կարեւոր գրավական՝ Դավիթ Տոնոյանը կարեւորել է առաջնագծում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ավելացնելով, որ հայկական կողմը հավատարիմ է այս հարցում իր ցուցաբերած կառուցողական կեցվածքին: Տայվո Կլաարն իր հերթին վերահաստատել է արցախյան հակամարտության՝ բացառապես խաղաղ, բանակցային եղանակով կարգավորմանը սատարելու հարցում Եվրամիության բազմիցս հնչեցրած դիրքորոշումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ գործակցության ակտիվացման հնարավորությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ