Կուբայում չորս մարդ է զոհվել «Ալբերտո» փոթորիկի պատճառով, հայտնում է Gazeta–ն։
Ըստ տվյալնների՝ «Ալբերտո» փոթորիկի հետեւանքով առաջացած հեղեղումների պատճառով 4 մարդ է զոհվել Կուբայի կենտրոնական շրջաններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ալբերտո» փոթորկի հետեւանքով Կուբայում առնվազն 11 հազար մարդ է տարհանվել։
Կուբայի երկաթուղիների միությունը չեղարկել է ուղեւորափոխադրումները ազգային մակարդակով մինչեւ այն հնարավոր լինի վերականգնել։ Ավտոմեքենաներով փոխադրումները եւս դադարեցվել են։