News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆինանսական լրագրողների տարածաշրջանային «Ռուբլու գոտի» («Рублёвая зона») մրցույթը անցկացվում է 2014 թվականից, ընդ որում՝ տարին երկու անգամ՝ աշնանը եւ գարնանը Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Մրցույթի աշնանային փուլին մասնակցում են զանգվածային լրատվամիջոցները, իսկ գարնանը՝ աշխատանքների հեղինակները։ Մրցույթի գլխավոր գործընկերը Ռուսաստանի լրագրողների միությունն է, իսկ ֆինանսական գործընկերը եւ կազմակերպիչը՝ TeleTrade ընկերությունների խումբը։

Նախորդ տարի աշնանը կայացած մրցույթի ժամանակ նոր անվանակարգ է բացվել՝ «Օտարերկրյա լրատվամիջոցներում լավագույն հատուկ նախագիծը ֆինանսական շուկաների մասին»։ Մասնակցելով մրցույթին՝ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը դուրս է եկել եզրափակիչ եւ զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը նշված անվանակարգում։

Այս տարվա մայիսին ավարտվել է Ֆինանսական լրագրողների տարածաշրջանային «Ռուբլու գոտի» մրցույթի գարնանային մրցաշրջանը։ Մրցույթին մասնակցելու համար դիմել էին ռեկորդային 414 հեղինակներ՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ մի շարք այլ երկրներից։ Ուստի, լուրջ մրցակցություն է ծավալվել, իսկ ժյուրի համար հեշտ չի եղել լավագույն աշխատանքների որոշումը։

Եվ ահա, մայիսի 25-ին Կրասնոյարսկ քաղաքում՝ Grand Hall Siberia համերգասրահում տեղի է ունեցել  «Ռուբլու գոտի» մրցույթի գարնանային մրցաշրջանի հաղթողների պարգեւատրման արարողությունը։ Նշենք, որ  «Օտարերկրյա լրատվամիջոցներում ռուսական տնտեսության եւ ֆինանսների մասին հրապարակումների լավագույն հեղինակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել մեր գործակալության աշխատակից Ալբերտ Խաչատրյանը՝ զբաղեցնելով 1-ին տեղը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ