News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում կքննարկվի «Իրավական դաշտի կարգավորումը կիբերանվտանգության ոլորտում» բանաձեւի նախագիծը: ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագիծը բարձրացնում է համացանցի միջոցով մի շարք գործողությունների քրեականացման հարցը, որոնք իրական կյանքում հանգեցնում են քրեական հանցագործությունների:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են պատգամավորի գրասենյակում, ԵԱՀԿ տարածաշրջանում  կիբերանվտանգության ոլորտում իրավական դաշտի բարելավման մասին բանաձեւում նշվում է.

Հաշվի առնելով աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ինտենսիվ զարգացումը, բազմաթիվ ոլորտներում, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության բնագավառներում կառավարման ավտոմատացված ինքնավար համակարգերի ներդրումը, հեռահաղորդակցման համակարգերի զանգվածային տարածումը, էլեկտրոնային ֆորմատում առեւտրային, ֆինանսական շրջանառությունների ծավալների մեծացումը, տեսեկատվության կուտակման եւ օգտագործման համաշխարհային միտումները, այդ թվում նաեւ՝ անձնական տվյալների,

Խոստովանելով կիբերտարածության մեջ խախտումների եւ հանցագործությունների մասշտաբների ավելացումը,

Գիտակցելով, որ մեր ժամանակներում բազմաթիվ հանցագործությունների կամ անօրինական գործողությունների իրականացման ժամանակ հանցագործներն իրադարձությունների ընդհանուր շղթայում մասամբ կամ ամբողջությամբ գործում են համացանցի տարածքում, եւ հետեւաբար հաճախ նրանց գործողությունները դուրս են մնում իրական կյանքի հանցագործությունների համար պատասխանատվությունը կարգավորող քրեական օրենքի շրջանակից՝ համացանում կամ համացանցի կիրառմամբ կոնկրետ գործողություններին վերաբերող օրենքների բացակայության պատճառով,

Հաշվի առնելով առանձին օրենքների առկայությունը, որոնք վերաբերում են ԵԱՀԿ մի շարք երկրներում կիբերհանցագործությունների դեմ պայքարին, ինչպես նաեւ՝ Եվրոպայի խորհրդի համապատասխան կոնվենցիային, ՄԱԿ-ի համաձայնագրին, ՆԱՏՕ-ի երկրների պայմանագրին եւ նշված փաստաթղթերում կատարված փոփոխություններին,

Ընդգծելով Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կարեւոր դերը ԵԱՀԿ տարածաշրջանում օրենսդրության ժամանակին ընդունման վրա՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակության եւ համաշխարհային հանրության իրավական հանրային գիտակցության պահանջներին համապատասխան՝

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը

1. Կողմ է հանդես գալիս Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության անդամ պետություններում իրավական դաշտի բարելավմանը եւ համապատասխանեցմանը,

2. Նշում է արտադրական մեխանիզմների, սպասարկման եւ կենցաղային էլեկտրոնային սարքերի եւ ռոբոտների, տրանսպորտի, այդ թվում նաեւ՝ ջրային եւ ավիացիոն միջոցներով,  կառավարման ոլորտներում իրավական նորմերի /կիբերօրենքների/ ապահովման եւ կատարելագործման կարեւորությունը,

3. Կոչ է անում  կիբերտարածության մեջ անվտանգության ընդհանուր օրենսդրական բազա մշակել,  որը կապահովի պաշտպանությունը մի շարք ռիսկերից տիեզերական արբանյակների կողմից տրամադրվող տվյալների օգտագործման, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի, ներառյալ՝ պետական եւ դիվանագիտական նամակագրության, ինչպես նաեւ հաղորդակցության առանձին կայքերի եւ չաթերի օգտագործման ժամանակ,

4. Հայտարարում է առողջապահության, ընտրական գործընթացների հետ կապված պաշտպանական համակարգերի կառավարման ոլորտներին վերաբերող պաշտպանական կիբերօրենքների ընդունման անհրաժեշտության մասին,

5. Հատկապես ընդգծում է նման օրենսդրական ակտերի ժամանակին մշակման եւ ընդունման անհրաժեշտությունը, որոնց գոյությունը կկարգավորեր համացանցի միջոցով կամ համաշխարհային ցանցի մասնակի օգտագործմամբ իրականացվող հանցագործությունները,

6. Կարեւոր է համարում էլեկտրոնային ֆինանսական գործարքների, էլեկտրոնային առեւտրի շրջանառությունների, մոլեխաղերի համացանցային գոտիների իրավական վերահսկմանն ուղղված ԵԱՀԿ երկրների եւ միջազգային կառույցների միջեւ փոխգործակցության անհապաղ ապահովումը,

7. Խոստովանում է առկա ռիսկերին եւ տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ կիբերօրենքների մանրամասն ուսումնասիրման անհրաժեշտությունը,

8. ԵԱՀԿ մասնակից պետությունների խորհրդարաններին խորհուրդ է տալիս կիբերօրենսդրություն / կիբերնետիկ անվտանգության մանրամասն օրենսդրություն/ մշեկել,

9. Մտահոգություն է հայտնում հանցագործության աճի կապակցությամբ եւ նշում է առկա հետեւյալ ռիսկերը.

Շորթում՝ համակարգիչների, բջջային սարքեր, սոցիալական ցանցերում հաշիվներ եւ հանրամատչելի գրասենյակներ ապօրինի մուտքի միջոցով եւ այլն,

Խուլիգանություն, ապօրինի բնույթի նյութերի տարածում, բռնության, ահաբեկչության քարոզչություն, դրդում եւ բռնության կոչեր,

Թմրամիջոցների, սինթետիկ դեղամիջոցների /սփայսերի / եւ տարբեր թմրանյութրի պատրաստման վերաբերյալ այլ տեղեկատվության տարածում,

Շարժական եւ անշարժ գույքի, թանկարժեք մետաղների, քարերի, հնաոճ իրերի հետ կապված խարդախություն, խարդախ գործարքներ  եւ այլն,

Ֆինանսական բուրգեր, փողերի լվացում, անօրինական մոլեխաղեր, խարդախ վիճակախաղեր, կեղծ կամ անիրական բրոքերային խարդախություններ, իրական շուկայում գոյություն չունեցող արժեթղթերի վաճառք եւ այլն,

Կեղծ աճուրդներ, իրական կյանքում գոյություն չունեցող առցանց խանութներ, կեղծ բարեգործական միջոցառումներ,

Անհատական տվյալների հետապնդում, ապօրինի հավաքագրոմ եւ դրանց օգտագործում, անձանց նույնականացում,

Ձայնային բանակցությունների անօրինական գաղտնալսում կամ նամակագրությունների, ինչպես նաեւ լուսանկարների եւ տեսանյութերի հետեւում եւ դիտում,

Խարդախ բնույթի անօրինական կամ գոյություն չունեցով ծառայությունների առաջարկ,

Միջազգային, ռազմական, արդյունաբերական, գործարար, քաղաքական լրտեսական գործունեություն,

Վնաս հասցնելու նպատակով վերոնշված կետերից մեկի կամ մի քանիսի շրջանակներում վիրուսների /վնասակար ծրագրերի/ տարածում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Ամենաշատ