News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանը Twitter–ի իր էջում անդրադարձել է վերջին շրջանում խորացող տնտեսական ճգնաժամին։

Կարո Փայլանը գրել է. «Տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը ժողովրդավարության ճգնաժամն է։ Վստահությունը վերացել է «մեկ մարդու ռեժիմի» պատճառով։ Երբ ժողովրդավարության ճգնաժամը հաղթահարենք, տնտեսական ճգնաժամն էլ կհաղթահարենք»։

Նշենք, որ վերջին օրերին Թուրքիայի տնտեսությունը ցնցումների մեջ է։ Ազգային արժույթը անընդհատ արժեզրկվում է՝ պատմական ռեկորդներ սահմանելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ