Հայաստանը խստորեն դատապարտում է բելգիական Լյեժ քաղաքում տեղի ունեցած հարձակումը: Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին»,- նշել է Բալայանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Լյեժում զինված տղամարդը երկու կին ոստիկան եւ անցորդի էր սպանել: Ոստիկանությունը հակված է միջադեպն ահաբեկչական հարձակում համարել: