ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 30-ին, կազմել է 482.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 560.81 դրամ (աճել է 3.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.76 դրամ (աճել է 0.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.70 դրամ (աճել է 0.11 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 255.75 դրամ, ոսկի՝ 20,110.49 դրամ, պլատին՝ 14,033.1 դրամ։
Մայիսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:




























