Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ է նշանակել:

Մասնավորապես, ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ են նշանակվել Հայկ Սարգսյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Ալբերտ Աբգարյանը:

Նշենք, որ նորաստեղծ Պետական վերահսկողական ծառայության պետ է նշանակվել Դավիթ Սանասարյանը:

Նշենք, որ Ալբերտ Աբգարյանը մի շարք դասական, այդ թվում՝ կամերային, սիմֆոնիկ ստեղծագործությունների և բալետի հեղինակ է: Բազմաթիվ երաժշտական փառատոնների մրցանակակիր է: Նա հեղինակել է նաև բազմաթիվ երգեր և գործիքային ստեղծագործություններ: