News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, ժողովրդավարական կառավարման ծրագրերի վերլուծաբան Ալլա Բակունցը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը, Տավուշի մարզի ծրագրերի համակարգող Արմեն Տիրատուրյանը, գյուղական տուրիզմի ծրագրերի համակարգող Արման Վալեսյանը, «Կանայք եւ տեղական ժողովրդավարությունը» ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը Հայաստանում ծավալած երկարամյա եւ օգտակար գործունեության համար եւ նշել, որ ոլորտների այն բազմազանությունը, որոնցում UNDP-ին ներկայացված է, չափազանց կարեւոր է մեր երկրի համար։ «Այժմ մեր պետության համար առավել քան երբեւէ կարեւոր է տեղերում ժողովրդավարության հաստատումը եւ այս գործում ձեր մասնակցությունն անչափ էական եմ համարում։ Միաժամանակ, մեզ համար մեծ նշանակություն ունի սահմանամերձ համայնքների, հատկապես` Տավուշի մարզի տնտեսական կարողությունների բարձրացմանը, դիմակայունության ամրապնդմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ձեր ջանքերը»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով կազմակերպության կողմից իրականացվող մյուս ծրագրերին՝ նախարարը նաեւ ընդգծել է մարզերի քաղաքական-հասարակական կյանքին կանանց ինտեգրման, նրանց առաջնորդության կարողությունների զարգացման առաջնահերթությունը, ինչպես նաեւ գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու ջանքերը, ինչը տնտեսական զարգացման համար էական խթան կարող է հանդիսանալ։

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ ՏԿԶ նախարարությունը UNDP-ի համար հանդիսանալով չափազանց կարեւոր գործընկեր, միշտ աչքի է ընկել արդյունավետ եւ կառուցողական աշխատանքով։ Մանրամասն ներկայացնելով կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային փաթեթը՝ Դմիտրի Մարիյասինը ասել է. «Մեր հիմնական նպատակն ու խնդիրն է կոնկրետ վայրերում օգնել մարդկանց հաղթահարել առկա դժվարությունները, կայուն մեխանիզմներ ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար, որոնք հնարավորություն կտան բնակիչներին տեղերում ինքնակազմակերպվել եւ հետագա զարգացման խթաններ ձեւավորել»։ Դմիտրի Մարիյասինը նաեւ ներկայացրել է մարզերում գյուղական տուրիզմի զարգացման, ինչպես նաեւ համայնքներում երիտասարդների կարողությունների ու առաջնորդության հմտությունների բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Իր հերթին նախարար Պապիկյանը եւս մեկ անգամ շեշտել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը Հայաստանի համար եւ հավաստիացրել, որ կառավարությունը ունի համապատասխան քաղաքական կամք եւ հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ժողովրդավարությունը թափանցի հեռավոր գյուղական բնակավայրեր։

 Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել տեղական կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների խորացմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն տեղերում մարդկանց կյանքի բարելավմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ