News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդարացման վճիռ կայացրեց «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարինա Պողոսյանի պաշպան Լիպարիտ Սիմոնյանը:

Նշենք, որ նա մեղադրվում էր ուրիշի գույքն անհատույց շահադիտական դրդումներով յուրացնելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության, նա իբր հափշտակել էր Կանադայի քաղաքացի Արփի Մերասի Նալբադյան 50 շենքում գտնվող բնակարանը եւ վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը:

Մնացական Մարտիրոսյանը ճանաչեց եւ հռչակեց Մարինա Պողոսյանի անմեղությունը եւ վերացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունը:

Դատավորը առանց քննության թողեց նաեւ Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը:

Տպել
Ամենաշատ