News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալին:

Շեյն Ռոզենտալը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա անցած ճանապարհն ու փորձառությունը կօգնեն արդյունավետ գործունեություն ծավալել ի նպաստ Հայաստանի Հանրապետության:

Հանդիպմանը ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն. Ռոզենթալը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը ենթակառուցվածքների զարգացման, կրթության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են մասնավորապես «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւ սեյսմակայուն դպրոցների կառուցման ընթացքին: Փոխվարչապետը անհրաժեշտ է համարել վերոնշյալ ծրագրերի արագ եւ արդյունավետ իրականացումը՝ որպես կարեւոր ներդրում Հայաստանի հետագա զարգացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ