ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Վաշինգթոնի եւ Անկարայի միջեւ Սիրիայի Մանջիբից քուրդ ապստամբներին երեք փուլով դուրս բերելու մասին ձեռք բերված պայմանավորվածության մասին տեղեկատվությունը:
«Մենք Թուրքիայի կառավարության հետ որեւէ համաձայնություն դեռ չունենք», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը: «Մենք շարունակում ենք երկխոսել Սիրիայի եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - ասել է նա՝ հավելելով, որ անցյալ շաբաթ Անկարայում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պաշտոնյաները հանդիպել են այդ հարցի շուրջ բանակցելու համար: