News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հստակ պատասխան չունի, թե արդյոք «Երեւան սիթի»-ում ԱՁ-ներ գրանցելով 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս հարկ վճարելն ապօրինություն է, թե ոչ:

Դիտարկմանը, թե ԱԱԾ-ն հայտնել է, որ «Երեւան սիթի»-ում այդ գործընթացը տեղի է ունեցել ՊԵԿ նախկին ղեկավարության իմացությամբ, ՊԵԿ փոխնախագահն էլ ասել է, որ իրենց համար գաղտնիք չի եղել այդ սխեման, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ պնդել է, որ այդ հարցով քննարկումներ են եղել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ այդ քննարկումներին մասնակցել են ՊԵԿ նախկին ղեկավարն ու հենց Ատոմ Ջանջուղազյանը, ֆինանսների նախարարը պատասխանեց. «Ես չեմ եղել այդպիսի քննարկման, ի պաշտոն էլ չէի կարող լինել: Որովհետեւ դա չի վերաբերել այն բնագավառին, որով ես զբաղված եմ եղել: Դժվար թե Վահրամ Բաղդասարյանն ասած լինի, որ ես ներկա եմ եղել: Ես որեւէ նման քննարկման չեմ մասնակցել: Խնդիրները, որոնք վերաբերել են փաստաթղթավորմանը, տարբեր առիթներով քննարկվել են եւ այն խնդիրներին, որոնք փաստաթղթավորման անհրաժեշտության հետ են կապված եղել, ես տարբեր ժամանակներում մասնակցել եմ»:

Ատոմ Ջանջուղազյանը հստակ պատասխան չտվեց հարցին, թե «Երեւան սիթի»-ի ղեկավարության կողմից նման սխեմաների կիրառումն անօրինակա՞ն է, թե օրենքով է արվել:

«Չի կարող օրենքը թույլ տալ 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս վճարել: Այլ խնդիր է, որ արդյոք օրենքը թույլ է տվել, որ օգտագործելով սողանքները ամբողջը բաժանես մասերի, որ ավելի քիչ ռիսկեր առաջանան»:

Ճշտող հարցին, թե արդյոք դա հարկերից խուսափո՞ւմ է, ֆինանսների նախարարն արձագանքեց. «Դժվարանում եմ այդպես մինաշանակ ասել: Այն, որ այդ չափով պակաս հարկ է վճարվել, դա փաստ է, եթե մենք համարում ենք, որ ամբողջական շրջանառությունը համարվեր իր շրջանառություն եւ նա չէր կարող դառնալ շրջանառության հարկ վճարող: Բայց ամբողջ հարցը այդ «եթե»-ի մեջ է: Իրավական գնահատական տվողը Ֆինանսների նախարարությունը չէ»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ «բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ»։

Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ԱԱՀ վճարող կազմակերպություն, դեռեւս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ»: Ըստ ԱԱԾ-ի, «այնուհետեւ, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչեւ 2018թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների եւ ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության: Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։

Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ եւ շահութահարկ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Ամենաշատ