News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի հայ պատրիարք, արքեպիսկոպոս Նուրխան մՄանուկյանը նամակ է ուղարկել Քնեսեթի խոսնակ Յուլի  Էդելշթեյնին։

Նամակում պատրիարքը խորը հիասթափություն է հայտնել խոսնակի որոշման կապակցությամբ՝ Քնեսեթի օրակարգից հանել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանավեճերը, չնայած այն հանգամանքին, որ անցած շաբաթ նա աջակցություն էր հայտնել այդ հարցին։

Չորեքշաբթի երեկոյան Էդելշթեյնը արքեպիսկոպոսին գրել է այդ հարցը քվեարկության դնելու մտադրության մասին, հենց որ խորհրդարանում մեծամասնություն ապահովվի, հայտնում է Haaretz-ը: «Հենց ես համոզվեմ, որ Քնեսեթում մեծամասնություն կա, որն անհրաժեշտ է պատմական ճանաչման համար, մենք այն քվեարկության կդնենք լիակազմ ժողովում: Ես իմ ուժերի սահմաններում ամեն ինչ կանեմ եւ հույս ունեմ, որ այդ ջանքերն իրենց պտուղը կտան»,- գրել է նա:

Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնը այդ հարցը հանել է օրակարգից, որպեսզի խուսափի անախորժություններից, քանի որ հասկանալի չէ, արդյոք օրինագիծը կստանար խորհրդարանականների մեծամասնության աջակցությունը։ Էդելշթեյնը բազմիցս հայտնել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, այդ թվում անցած շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ամենաշատ