ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի ներդրման դեպքում Եվրամիությունը «ողջամիտ, վճռական եւ համատեղ արձագանք» կտա: Վաշինգտոն կատարած այցի ընթացքում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պարզ ձևով հասկացրել է Վաշինգտոնին, որ մաքսատուրքերն անհամատեղելի են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների հետ: Նա հրաժարվել է մանրամասն տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչպիսին կլինի ԵՄ-ի արձագանքը՝ հայտարարելով, որ կսպասի Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարությանը: