News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ես երբեւիցե որեւէ կախվածություն կամ կաշկանդվածություն չեմ ունեցել»։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով այն խոսակցությունները, թե ինքը կապված է Ամուլսարի հանքարդյունաբերության հետ եւ «Լիդիանի» ներկայացուցիչն է եղել:

Անդրադառնալով իր՝ Ռուբեն Վարդանյանի նշանակած մարդ լինելու մասին խոսակցություններին՝ Էրիկ Գրիգորյանը նշել է, որ եթե դա ճշմարտություն լիներ, ինքը չէր նշանակվի այդ պաշտոնում. «Ես բացարձակապես չեմ պատկերացնում պետական կառավարման համակարգում աշխատող մարդ, որը պետք է լինի ինչ–որ մեկի ներկայացուցիչ կամ շահերի պաշտպանը։ Եթե ես որեւէ կապվածություն կամ կաշկանդվածություն ունենայի, չէի ստանձնի այս աշխատանքը»։

Այնուամենայնիվ, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, նա նշել է, ոչ հանքարդյունաբերության այդ ծավալների զարգացումը ճիշտ չէ, որովհետեւ Հայաստանը կենսաբազմազանության առումով լինելով աշխարհի ամենակարեւորագույն վայրերից է։

«Հայաստանի զարգացման ուղղությունը պետք է ավելի շատ գիտականը լինի, ՏՏ ոլորտի զարգացման եւ բնական հարստությունների ավելի ճիշտ ներկայացման, եթե պետք լինի բրենդավորման միջոցով»,–նշել է նա։

Էրիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ կան գործընթացներ, որոնք սկսվել են նախկինում, եւ կա իրավունքի հետ կապված հարցեր։ «Նույն Ամուլսարի հետ կապված 2009 թվականից սկսած այդ կազմակերպությունը ունի փորձաքննության դրական եզրակացություն, 2009, 2012, 2014, 2016 թվականների համար նրանք ունեցել են այդպիսի եզրակացություն»։

Խոսելով ստվերի դեմ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած պայքարի մասին՝ բնապահպանության նախարարը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտում եւս կան նման կասկածներ եւ խոսքը միլիարդավոր դրամների մասին է։ 

Նա հայտնել է նաեւ, որ իրավական գործընթացների հետ կապված կան ռիսկեր հանքարդյունաբերության ոլորտում եւ այդ ռիսկերի շրջանակներում է, որ այսօր 28 մետաղական հանքերում նախատեսվում են ստուգումներ։ «Բնապահպանական դրական եզրակացություն ստանալուց հետո հանքարդյունաբերական կազմակերպությունների գործունեությունը որեւէ կերպ չի ստուգվել եւ մոնիտորինգի չի ենթարկվել, քանի որ օրենսդրությամբ հստակեցված չի եղել ինչպես պետք է այն իրականացվի։ Օրենքի փոփոխությամբ դա սկսվել է այս տարվա հունվարից, որին ես առանձնահատուկ կարեւորություն են տալիս»,–նշել է նախարարը։

Տպել
Ամենաշատ