News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինեկոբանկը շուտով հայաստանյան շուկային կներկայացնի բոլորովին նոր վճարային համակարգ, որն ամբողջությամբ կփոխի հաճախորդների պատկերացումները անկանխիկ վճարումների արագության եւ հարմարավետության վերաբերյալ: Այս նորարար լուծումը հնարավորություն կընձեռի վճարումներ կատարել վաճառքի եւ սպասարկման կետերում՝ ընդամենը օգտագործելով ձեռքի տակ եղած սմարթֆոնը մի քանի պարզ եւ հարմար քայլերի միջոցով:

«Մեր հայրենակիցները շուտով կսկսեն վճարել նորովի», - այս մասին վստահեցնում է բանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

«Արագ փոփոխվող աշխարհն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը նոր օրակարգ են թելադրում ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ գործարքները չպետք է լինեն բարդ եւ ժամանակատար, դրանք պետք է լինեն մատչելի, հասանելի յուրաքանչյուր պահի եւ ցանկացած վայրում։

Բանկի կողմից արդեն իսկ էականորեն պարզեցվել է վարկավորման, ավանդների ձեւակերպման եւ գումարների փոխանցման գործընթացները՝ այն հասցնելով մի քանի վայրկյանի: Զարգացման հաջորդ փուլը անկոնտակտ մոբայլ վճարումներն են, եւ շատ շուտով հայաստանյան շուկայում հասանելի կլինի այս բացառիկ հնարավորությունը»։

Այսպիսով հաճախորդների ֆինանսական բոլոր գործիքները վերջապես մեկտեղվելու են մեկ ապահով միջավայրում՝ հնարավորություն տալով կատարել փոխանցումներ, ներդնել ավանդներ, ստանալ վարկեր ու վերջապես՝ կատարել վճարումներ գնումների եւ ծառայությունների ձեռք բերման համար՝ անմիջապես սմարթֆոնի միջոցով։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչեւ մի քանի րոպեի։

2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ