News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եկել եմ Վրաստան՝ սիրո եւ համերաշխության ուղերձով, Վրաստանի բարձրագույն իշխանության աչքերի մեջ ուղիղ նայելու։ Այդ մասին Ախալքալաքում ընթացող հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որ նրանք կարողանան ընթերցել, թե ինչ է գրված այդ հայացքի մեջ։ Իսկ գրված է մի բան՝ մենք վճռական ենք հայ-վրացական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու, մեր ժողովուրդների բարեկամությանն ու եղբայրությանը նոր լիցք հաղորդելու»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով, երեկ երեկոյան պաշտոնական ճաշին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ արձանագրել են, որ ոչ միայն հարեւան երկրների վարչապետներ են, այլ ընկերներ։ «Մենք իրար դիմում ենք անուններով»,- ասել է Փաշինյանն ու հավելել. «Հարաբերությունների հիմքում պետք է դնենք մի նոր բանաձեւ։ Վրաստանն ու վրաց ժողովուրդը պետք է համոզված լինի, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի գործողություններում չկա որեւէ սպառնալիք, որեւէ սադրանք ընդդեմ վրաց ժողովրդի։ Եւ հայ ժողովուրդն ու Հայաստանը պետք է վստահ լինեն, որ վրաց ժողովրդի ու Վրաստանի գործողություններում չկա որեւէ սպառնալիք, որեւէ սադրանք»։

Ըստ Փաշինյանի, Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը՝ Վրաստանի։ «Մեր անելիքը հստակ է՝ ամուր, պինդ կանգնել կողք-կողքի, եւ հզորացնել մեր պետությունները, ժողովրդին, հավատը, վստահությունը՝ դեպի ընդհանուր ապագան»,- նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով, կարեւոր առաջնահերթություն է, որ Հայաստանում արտագաղթը դադարի, եւ ներգաղթ լինի։ «Համոզված եմ, որ Վրաստանը նույնպես նման քաղաքականություն ունի, համոզված եմ, որ այդ քաղաքականությունը վերաբերում է նաեւ հայաբնակ շրջաններին։ Համոզված եմ, որ միակերպ ենք մտածում եւ կաջակցենք իրար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն ընթանում է Ախալքալաքի մշակույթի լենտրոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ