News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ սեփականության ներքո: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» պետական պահելու որոշման հետ:

«Մենք պետք է առաջիկայում շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Մենք կարող ենք որոշել, թե դա պետական կառավարմա՞ն է մնում, թե՞ հանձնվում է մասնավոր կառավարման», - ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ պետք է բացառել, որ մասնվորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որեւէ անհատ կամ ընկերություն» «Բացառենք, որ որեւէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել: Բաց, թափանցիկ մրցույթում պետք է այդ ամենն արվի: երկու պայման կա, օֆշոր չի լինելու եւ իշխանության հետ կապ ունեցող որեւէ մարդ չի լինելու դրա կառավարողը:

Իսկ թե ընկերությունը պետական է լինելու, թե մասնավոր, դա առանձին քննարկամն հարց է, որովհետեւ այնտեղ կա ներդրումների խնդիր, սիկ այսօր մեր պետությունը որոշակի վարկային սահմանափակումներ ունի պետական պարտքի սահմանային վիճակի հետ կապված»,-հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այս տարվի ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում որոշում էր կայացվել ԲԷՑ-երը «Տաշիր Գրուպին» հավատարմագրային կառավարման հանձնելու մասին, սակայն պայմանագիրը չստորագրվեց, քանի որ որոշ կետեր դեռևս չէին հստակեցվել:

Ըստ լուրերի` պայմանագիրը չեղարկվել է, որովհետև ԲԷՑ-երի այլ հավակնորդներ են հայտնվել, մասնավորապես՝ նման մտադրություն ունի Գագիկ Ծառուկյանը, ու նաև դրանով էր պայմանավորված էներգետիկայի նախարարի պորտֆելը վերցնելը:

Նախօրեին Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն, այդպես ավելի ձեռնտու եւ արդյունավետ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ