News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի համախմբեց երեխաներին «Հին Երեւան. կենդանի հիշողություն» թեմայի շուրջ:

Տոնախմբությունը մեկնարկեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում, որտեղ շուրջ 300 դպրոցականներ մասնակցեցին հանրային ինստալացիայի՝  վերապատկերելով դեռեւս խորհրդային տարիներին Կասկադ համալիրի առաջին հարթակի տեղում գտնվող «Հին Կասկադ» շատրվանի խճանկարը, որի հեղինակը քանդակագործ Դերենիկ Դանիելյանն էր (1912-1994):

«Հին Երեւան. կենդանի հիշողություն» նախագծի շրջանակներում ստեղծվել է նաեւ լրացված իրականության (Augmented Reality) հարթակ, որը հնարավորություն է տալիս «կենդանացնել» Դերենիկ Դանիելյանի հեղինակած խճանկարը՝ օգտագործելով արխիվային լուսանկարներ, դրվագներ վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերից, ինչպես նաեւ խճանկարի անիմացիոն տարբերակը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրաքանչյուր տարի մեծ հանդիսությամբ նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս տարի միջոցառումը նվիրվում է Երեւան քաղաքի հիմնադրման 2800 ամյակին եւ, ներկայանալով նոր ձեւաչափով, ինչպես նաեւ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Կենտրոնը երեխաներին եւ բոլոր  այցելուներին  հնարավորություն տվեց մասնակից դառնալու հին Կասկադի պատմության վերակենդանացմանը «Հին Երեւան. Կենդանի հիշողություն» հրաշալի նախագծի շրջանակներում, որն իրականություն դարձավ մեր մշտական գործընկեր Beeline-ի հովանավորությամբ եւ աջակցությամբ: Շնորհակալ ենք Beeline-ին՝ ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, շարունակական աջակցության համար», - ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Այսօր մենք շատ ուրախ ենք մասնակից լինել Հունիսի 1-ին նվիրված այս գեղեցիկ միջոցառմանը։ Հիանալի է, որ երեխաների պաշտպանության օրը մեր փոքրիկներն անցկացնում իրենց մայրաքաղաքի եւ մշակույթի պատմությանը ծանոթանալով։ Ինչպես հայտնի է, ամենահզոր զենքը գիտելիքն է, եւ հետեւաբար կիրթ ու զարգացած սերունդը ամենապաշտպանվածն է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տոնական միջոցառումն ամփոփվեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում Երեւանին նվիրված Ելենա Երեւանի եւ Լիլիթ Պիպոյանի համերգային ծրագրով:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ