News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ժամանակին մատնահետքերով նույնականացման խնդիրը ուսումնասիրման առարկա հանդիսացել է։  Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մատնահետքերի համակարգի ներդրումը ժամանակատար է։

«Սակայն, որքանով որ ես տեղեկացված եմ, մատնահետքով նույնականացման կյանքի կոչման հետ կապված եղել են բազմաթիվ խնդիրներ ու բարդություններ։ Իհարկե, պետք է նկատի ունենալ ինչ լուծումներ են ամրագրվում եւ պետք է հաշվի առնվեն ժամկետները, որ հնարավոր լինի դրանք լիարժեք կյանքի կոչել»,–նշել է նա։

Մուկուչյանի կարծիքով, շատ կարեւոր է, որ տեխնիկական լուծումները նոր թերություններ առաջ չբերեն. «Ընտրական իրավահարաբերություններում շատ կարեւոր է մի հանգամանք՝ ցանկացած, տեխնիկական լուծում պետք է լինի այնպիսին, որ հետագայում կիրառման ընթացքում ի հայտ չբերի թերություն։ Քանի որ ցանկացած թերության ի հայտ գալու պարագայում, նույնիսկ ամենալավ միջոցը, որը կոչված է հանրային վստահության բարձրացմանը, կարող է հակառակ ազդեցություն գործել»,–նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ