Առանց Ռուսաստանի ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի: Այս մասին հայտարարել է բյուջեի եւ մարդկային ռեսուրսների եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը՝ դասախոսությամբ հանդես գալով ԱԴԱ համալսարանում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ԵՄ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին: «Սակայն մենք վերլուծում ենք գործընթացները: Առանց Ռուսաստանի հակամարտության լուծումն անհնար է », - ասել է Էտտինգերը:
Էտտինգերի խոսքով, ինքը չի կարող ասել, որ ԵՄ-ն լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: «Կան հարցեր, ինչպիսիք են Ղրիմը, պատժամիջոցները: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է վերադառնա կառուցողական հուն: Սա կարեւոր դեր կխաղա բոլոր գործընթացներում», - ասել է նա: