News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարությունը հավանություն է տալիս Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովի նախպապատրաստման Փհենյանի եւ Վաշինգթոնի քայլերին, որը նախատեսված է առաջիկայում Սինգապուրում: Այս մասին շաբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Երկու կողմերը կարեւոր քայլեր են կատարել, որպեսզի Կորեական թերակղզու խնդիրը կարգավորվի քաղաքական երկխոսության ճանապարհով: Մենք անչափ ուրախ ենք, որ իրադարձություններն այսկերպ են զարգանում»,- նշված է Չինաստանի ԱԳՆ-ի Wechat սոցցանցի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:

Հուա Չունյինի խոսքով՝ Պեկինն աջակցում է Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի տրամադրվածությանը եւ 2 պետությունների դիրքորոշումների նման մեձեցման արդյունքի հույս ունի, քանի որ ներկայումս եզակի բարենպաստ հնարավորություն է ստեղծվել, որը հմտորեն օգտագործելու դեպքում Կորեական թերակղզում կարող է սկսվել խաղաղության եւ բարգավաճման նոր դարաշրջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ