Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել՝ կապված մսամթերքի գները բարձրացնելու հետ:
Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի եւ մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցավծ տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները:
Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի, եւ դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»: