News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենա Փարլին կոչ է արել միջազգային հանրությանը պահպանել ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա մինչեւ միջուկային եւ հրթիռային ծրագրերի վերացումը: Հանդես գալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով Shangri-La Dialogue միջազգային խորհրդաժողովին՝ նա հայտարարել է, որ դա միակ միջոցն է, որը կստիպի Փհենյանին երկխոսության գնալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, Ֆրանսիան «միացել է միջազգային պատժամիջոցների ռեժիմին եւ կարծում է, որ դրանք արդյունք են տալիս»:

Խոսելով հունիսի 12-ին Սինգապուրում նախապատրաստվող Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին՝ նախարարը հայտարարել է, որ ողջունում է երկխոսությունը։ «Սակայն կարեւոր է գագաթնաժողովը գնահատել արդյունքներով։ Անբավարար կհամարվի, եթե չհաջողվի հասնել զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաեւ բոլոր բալիստիկ հրթիռների լրիվ, ստուգելի եւ անշրջելի վերացմանը»,-հավելել է Փարլին։

Նրա խոսքով, Հյուսիսային Կորեան կարող է պատրաստ չլինել միջուկային եւ հրթիռային ծրագրերի լրիվ եւ ստուգելի վերացմանը։ Նախարարը հավելել է, որ Փարիզը հույս ունի, որ Հյուսիսային Կորեա-ԱՄՆ գագաթնաժողովը Սինգապուրում, այնուամենայնիվ, կկայանա եւ որոշակի արդյունքներ կբերի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ