News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում, Սուրենավան բնակավայրի շրջանում ռուսաստանցի սահմանապահները  մայիսի 31-ին ձերբակալել են երկու անհայտ անձանց, որոնք անօրինական հատել են պետական սահմանը։

Հայաստանում  Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունից, պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ վերակարգը կարճ ժամանակահատվածում հայտնաբերել եւ ձերբակալել է չարագործներին։

Սահմանախախտներն օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։

Ներկայումս միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացվում է անհրաժեշտ միջոցառումների համալիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ