News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մեստիայում սպանության մեղադրանքով ձերբակալել են 23-ամյա երիտասարդին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։

Սպանությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մեստիայի շրջանի Լատալի գյուղում (Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզ)։ Քննության տվյալներով՝ վեճի ժամանակ մեղադրյալը դանակի մահացու վիրավորում է պատճառել 29-ամյա համագյուղացուն։ Վիրավորվել է նաեւ 31-ամյա Կ․Տ․-ն, որը գտնվում է հիվանդանոցում, եւ, ըստ ՆԳՆ-ի, կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը մեղադրյալին ձերբակալել է «տաք հետքերով»՝ սպանությունից մի քանի ժամ անց։ Որպես նյութական ապացույց առգրավել է դանակը։ Քննությունը շարունակվում է ՔՕ 108-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Դիտավորությամբ սպանություն»։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչեց, ապա ձերբակալվածը կդատապարտվի 7-15 տարվա ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ