News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դիեգո Գարսիա Սայանին առաջարկել է «գրողի ծոցը» գնալ, հաղորդում է« ՌԻԱ Նովոստի»-ն: Դուտերտեն կտրուկ հայտարարություն է արել Ֆիլիպիններում դատական համակարգի փորձագետի կողմից քննադատության առնչությամբ:

Ավելի վաղ երկրի ղեկավարը գլխավոր դատավոր Մարիա Լուրդես Սերենոին «թշնամի» էր անվանել եւ հեռացրել պաշտոնից՝ նախագահի մի շարք առաջարկների օգտին քվեարկել հրաժարվելու պատճառով: Դատավորների եւ իրավաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցողն այդ քայլը սպառնալիք էր անվանել դատարանների անկախության համար: «Ասացեք նրան, որ չմիջամտի իմ երկրի գործերին: Թող գրողի ծոցը գնա», - պատասխանել էր Դուտերտեն: Նախագահը նաեւ հավելել էր, որ չի ճանաչում նրա՝ ՄԱԿ-ի զեկուցողի կարգավիճակը:

Ֆիլիպինների ղեկավարը հայտնի է իր կտրուկ ու սկանդալային հայտարարություններով: Այդպես, Դուտերտեն ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային «շան որդի» էր անվանել, իսկ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին եւ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին՝ հիմարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ